Recent Changes - Search:

Հայերեն

This is a wiki space set to help translating the Universal Cyrillic Decoder. See the Homepage for details.

Միջերեսի կարգավորումներ

titletag="Կիրիլիցայի բազմակողմանի ապածածկագրիչ` վերականգնե՛ք Ձեր տեքստերը"
metadesc="Կիրիլիցա տեքստի անվճար առցանց վերածածկագրիչ, ծածկագրերի բոլոր տարբերակների ճանաչում:"
metakeywords="Վերականգնել,ապածածկագրել,վերածածկագրել,վերծանել,ապածածկագրիչ,վերածածկագրիչ, վերծանիչ,կոդավորված,կիրիլատառ,կիրիլիկ,լատինատառ,cp1251,utf,utf8,koi,koi8,կիրիլիցա, կիրիլլիցա,ռուսերեն,կոդավորում,decoder,cyrillic,kirilica,codepage"
title="Կիրիլիցայի բազմակողմանի ապածածկագրիչ"
pastetext="Պատճենեք այստեղ ապածածկագրվող տեքստը"
copy=""
cleararea="Մաքրել տարածքը"
clearareaquestion="Դուք համոզվա՞ծ եք, որ ցանկանում եք ջնջել տեքստային տարածության պարունակությունը"
selectencoding="Ընտրել կոդավորումը"
trywith="Փորձեք նույնականացնել"
lookslike="Տեքստն այսպիսի տեսք ունի"
or="ԿԱՄ"
selecttext="Ընտրել տարբերակը"
selectoption="Ընտրեք վերակոդավորման կարդացվող տարբերակը"
testall="Ես չգիտեմ: Փորձարկել բոլոր համադրությունները"
expert="Ընդլայնված տարբերակ"
source="աղբյուր"
displayed="արտածվում է ինչպես"
postfilter="ետազտիչ"
output="Ելքային"
nooutput="«Վերակոդավորման արդյունքը կհայտնվի այստեղ»"
about="Ծրագրի մասին"
addbookmark="Ավելացնել այս էջը Ձեր էջանիշներին"
guestbook="Հյուրամատյան"
linktothissite="Կարող եք տեղադրել այս կայքի հղումը"
linktothissitetext="Կիրիլիցայի բազմակողմանի ապածածկագրիչ"
postcard="Բացիկ"
postcardtext="Եթե ապածածկագրիչը Ձեզ օգտակար եղավ, Դուք կարող եք ուղարկել ինձ թղթե բացիկ՝ Ձեր գտնվելու վայրի/քաղաքի տեսարանով, դա կօգնի ինձ բարելավել ապակոդավորիչը:"
shareto=""

Օգնական տեղեկություն

Բարև Ձեզ: Այս կայքը Ձեզ պետք կգա, եթե Դուք ստացել եք որևէ տեքստ, որը արտածվում է անծանոթ նշանների տարօրինակ համադրմամբ: Ծրագիրը կփորձի գուշակել ծածկագրումը, իսկ եթե չստացվի՝ կցուցադրի ծածկագրումների բոլոր համադրությունների օրինակներ, որպեսզի Դուք կարողանաք ընտրել առավել հարմարը:

Ինչպես օգտագործել

  • Ներմուծեք տեքստը ապակոդավորիչի մեծ տեքստային դաշտ: Առաջին մի քանի բառերը կվերլուծվեն, այդ պատճառով էլ ցանկալի է, որ իրենց մեջ պարունակվի (ծածկագրված) կիրիլիցա:
  • Ընկնող «Տեքստն այսպիսի տեսք ունի» ցուցակում ընտրեք այն տարբերակը, որն առավել նման է Ձեր տեքստին: Առաջարկվող տարբերակները ներառում են հաճախակի հանդիպող պրոբլեմային ծածկագրումների համադրումները:
  • Եթե համապատասխան տարբերակն ընտրել դժվար է, սեղմեք «Փորձարկել բոլոր համադրումները» կոճակը:
  • Ծրագիրը կփորձի ապածածկագրել տեքստն ու կարտածի արդյունքը ներքևի դաշտում:
  • Հաջողված վերածածկագրման դեպքում դուք կտեսնեք կարդացվող տեքստ, որն անհրաժեշտության դեպքում կարելի է պատճենել և պահպանել:
  • Անհաջող վերակոդավորման դեպքում (տեքստը կազմված է նույն կամ այլ չկարդացվող նշաններից) կարելի է ընտրել նոր ընկնող ցուցակից կարդացվող տարբերակը (եթե նրանք մի քանի հատ են՝ ընտրեք ամենաերկարը): Սեղմելով OK Դուք կստանաք կոռեկտ վերածածկագրված տեքստը:
  • Եթե տեքստը վերածածկագրված է միայն մասամբ, փորձեք ընտրել այլ տարբերակներ՝ ընկնող ցուցակից:

Սահմանափակումներ

  • Եթե տեքստը կազմված է հարցական նշաններից ("???? ?? ??????"), ուրեմն խնդիրը հավանաբար ուղարկող կողմի մոտ է և վերականգնել տեքստը չի ստացվի: Խնդրեք ուղարկողին վերուղարկել տեքստը՝ ցանկալի է սովորական տեքստային ֆայլի ձևաչափով:
  • Ոչ բոլոր տեքստերն են կարող երաշխավորված վերածածկագրվել, նույնիսկ եթե Դուք 100%-ով եք համոզված, որ այն կարդացվող ձևաչափով է գրվել:
  • Գնահատվող և վերածածկագրված տեքստերը սահմանափակված են 20Կբ ծավալով:
  • Ծրագիրը ոչ միշտ է տալիս հարյուրտոկոսանոց ճշտություն. մի կոդային էջից մյուսին վերածածկագրման ժամանակ

կարող են կորչել որոշակի նշաններ, օրինակ. բուլղարական չակերտները, հազվադեպ՝ առանձին նշաններ և այլն:

  • Ծրագիրը ստուգում է առավելագույնը 4725 տարբերակ՝ 2 և 3 վերածածկագրումներից. եթե տեղի էր ունեցել բազմակի վերածածկագրում (օրինակ koi8(utf(cp1251(utf)))), այն չի ճանաչվելու կամ ստուգվելու: Սովորաբար հնարավոր և արտածվող ճիշտ տարբերակները գտնվում են 32-ի ու 255-ի միջև:
  • Եթե տեքստի մասերը ծածկագրված են տարբեր ծածկագրումներով, ծրագիրը կկարողանա ճանաչել միայն մի մասը՝ միանգամայն:

Օգտագործման պայմաններ

Խնդրվում է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ այս անվճար ծրագիրը ստեղծված է հույսով, որ այն օգտակար կլինի, բայց առանց որևէ բացահայտ կամ ենթադրյալ պիտանելիության երաշխիքի ցանկացած գործնական օգտագործման համար: Դուք կարող եք օգտվել նրանից Ձեր ռիսկով եւ պատասխանատվությամբ:

Եթե Դուք վերածածկագրման համար օգտագործում եք շատ երկար տեքստ, համոզվեք, որ առկա է դրա պահեստային պատճեն:

Թարգմանիչ

Այս կայքի թարգմանությունը հայերեն լեզվի իրականացրել է Արթուր Տեր-Գրիգորյանը (Արթուր Տեր-Գրիգորյանի կայքը)

Վերադառնալ դեպի Կիրիլատառի վիրտուալ ստեղնաշար:

Home page

Original

Translations

Edit - History - Print - Recent Changes - Search
Page last modified on (:20171014T095559Z:)
virtour.fr - visites virtuelles à Paris et en Ile-de-France